Դեպի բարձունք

Դեպի բարձունք

Կրթվե՛նք, զարգանա՛նք, բարձրանա՛նք

Ի՞նչ է

«Դեպի բարձունք» նախագիծը մեր կրթական շարժման հենասյուներից է։ Այն անձնային աճի և համայնքային զարգացման ակումբային ձևաչափ է՝ նախատեսված դպրոցականների համար։

«Դեպի բարձունքը» տարածք, փորձագիտական ներուժ և մեթոդաբանություն է՝ միտված աշակերտների անձնային շարունակական աճի, էկոլոգիական մտածելակերպի խթանմանը, ակտիվ և պատասխանատու քաղաքացիական դիրքորոշման ձևավորմանը և փոփոխվող աշխատաշուկայում առավել արդյունավետ կողմնորոշման ապահովմանը։

Ի՞նչ է Դեպի բարձունքը
Ինչի՞ համար է

Ինչի՞ համար է

Նախագիծը ներգրավում է VIII-IX դասարանների աշակերտներին։ Տարիքային խմբի ընտրությունը նպատակային է․ դպրոցական կրթության այս փուլում աշակերտները ապագայի իրենց ծրագրերը հստակեցնելու, մասնագիտական աճի ուղին որոշելու, ինչպես նաև դպրոցի, համայնքի և, ընդհանուր առմամբ, երկրի նկատմամբ իրենց պատասխանատվության աստիճանը հասկանալու կարիք ունեն։

 

Այս հարցերը առավել քան արդիական են, քանի որ երկիրը գտնվում է լրջագույն փոխակերպումների փուլում, իսկ համաշխարհային դաշտում տեղի են ունենում բարդ վերադասավորումներ, տեխնոլոգիական ճեղքումներ և բազմաթիվ համամոլորակային խնդրահարույց գործընթացներ (կլիմայի փոփոխություններ, համաճարակներ, ռազմական լարումներ, աշխատաշուկայի դրամատիկ փոփոխություններ)։

Այս պայմաններում խիստ կարեւոր է աշակերտերի մեջ  անձնային շարունակական աճի ուժգին մղում սերմանելն ու արդի իրականության մեջ կողմնորոշվելու և պատասխանատու դիրքորոշում որդեգրելու գործընթացներում նրանց աջակցելը։

Ինչպե՞ս

Կրթական ծրագիրը մշակվել և իրականացվում է «Բարձունք» կրթական շարժման կամավորների և փորձագիտական թիմի կողմից։ Ծրագիրն ունի չորս հիմնական աշխատանքային ուղղություններ՝

  • անձնային աճ
  • դպրոց – համայնք – պետություն
  • մարդ – բնություն կապ
  • մասնագիտական կողմնորոշում

Որտե՞ղ և ե՞րբ

«Դեպի բարձունք» առաջին ակումբը 2022թ.-ից գործում է Արարատի մարզի Այնթապ գյուղում։ 2023-2024թթ. հիմնվել է ևս 5 ակումբ ՀՀ Արագածոտնի, Լոռու, Շիրակի եւ Տավուշի մարզերում։

Ի՞նչ արդյունքներ ակնկալել

Նախագծի ավարտին, որը նաև նոր սկիզբ է, քանի որ խմբակի անդամների հետ մեր ճամփորդությունը շարունակական բնույթ ունի,  աշակերտները կարող են․

  1. մշակել սեփական անձնային աճի նախագծեր և ապահովել շարունակական կրթության գործընթացը բազմազան կրթական գործիքներով,
  2. ավելի արդյունավետ աշխատել գրականության և առցանց կրթական ռեսուրսների հետ,
  3. կիրառել ԱԲ-ի վրա հիմնված նորարարական աշխատանքային գործիքներ և վարել հիբրիդային աշխատանք նման տեխնոլոգիական լուծումների հետ,
  4. մշակել և վարել բնությանը առավել քիչ վնաս պատճառող կենսակերպ՝ խնամքով վերաբերվելով իրենց միկրոէկոմիջավայրին,
  5. ավելի լավ ճանաչել և արժեւորել ՀՀ բնական, կենսաբանական և պատմամշակությաին հարստությունը,
  6. վերլուծել իրենց տարբեր մակարդակների համայնքների (դպրոց, համայնք, պետություն, մոլորակ) խնդիրները և մշակել դրանց լուծման նորարարական և ստեղծարարական լուծումները,
  7. կողմնորոշվել վերջին ժամանակներս խիստ փոխակերպումների ենթարկվող աշխատաշուկայում և ճանաչել վերացող և նոր առաջացող մասնագիտությունները:

Կարևոր է իմանալ

Նախագծի շրջանակում նախատեսվում է առաջիկա 10 տարում ակումբներ ստեղծել 200 դպրոցներում, դպրոցի աշակերտների առնվազն 20%-ի ներգրավմամբ։

 

Աջակցի՛ր ծրագրին։ Քո ներդրմամբ օգնի՛ր կրթվել, զարգանալ և բարձրանալ այսօր։

Կարևոր է իմանալ

Աշխտանքային թիմ

Արեգ Թադևոսյան

Արեգ Թադևոսյան

Կրթության փորձագետ, Ախ անդամ

«Ես «Բարձունք»-ում եմ, որովհետեւ այստեղ տեսնում եմ արժեքահեն, երկարաժամկետ եւ ռազմավարական գործունեություն ծավալող հիանալի մարդկանց իրական մեծ թիմ։ Այստեղ ունենք Հայաստանի եւ աշխարհի ապագայի տեսլական, որը ամբողջապես կիսում եմ։ Կարևոր է նաեւ, որ սա հենց կրթական շարժում է, որը խնդիր է դրել մոբիլիզացնել բոլոր առողջ ուժերին»։

Գեղամ Օհանյան

Գեղամ Օհանյան

ԱԽ անդամ

«Ես «Բարձունք»-ում եմ, որովհետև այստեղ առավելագույնս արդյունավետ եմ երկրի շենացման գործում։ Այստեղ կա թիմային ընկալում, ռազմավարական հեռահար մոտեցումներ և այդ ամենը սեփական ջանքով իրականացնելու մղում։ Այստեղ կա սեր ու կա լույս։ Մենք «Բարձունք»-ում սովորում ենք ավելի ու ավելի մեծ պատասխանատվություններ վերցնել՝ չվախենալով, որ կձախողենք։«Բարձունք»-ում բարձրանում ու բարձրացնում են։ «Բարձունք»-ում  ես ավելին եմ, քան կամ։ Մենք ունենք 20 տարվա ծրագիր և հավատ, որ մարդիկ կմիանան պետականաշինության այս մեծ գաղափարին»։

Հրակ Հայթայան

Հրակ Հայթայան

Համակարգող

«Միացել եմ Դեպի բարձունք նախագծին՝ այն գիտակցմամբ, որ իմ էներգիան,  ներդրումն ուղղվում է հստակ գործի, երազանքի իրականացման։ Իմ ձեռքով, առերևույթ, որևէ մեկի կյանքն է փոխվում»։

Ելենա Կոլուպաևա

Ելենա Կոլուպաևա

Նախագծի համակարգող,

Ինձ համար «Բարձունք»-ը լույսի հարթակ է, որտեղ յուրաքանչյուր ոք ձգտում է գիտելիքի, փորձառության և հմտությունների ճառագայթներով միմյանց ջերմացնել։ Միջավայր, որտեղ բոլորս զորանում և զորացնում ենք միասնական նպատակի իրագործման համար, որն էլ կոչ է անում դառնալ այս ընդլայնվող ընտանիքի մասնիկ։