Արահետ

բարձունքները միասին են նվաճում

00 Տարի
03 Ամիս
14 Օր
13 Ժամ
05 Րոպե
40 Վայրկյան

Արահետը՝ հայի էության վերածննդի ճանապարհ

«Արահետ»-ը հայի էության վերածննդի ճանապարհն է։ Լեռների հետ մեր կենսական կապը վերականգնելով՝ մենք վերագտնում ենք հայրենատեր լինելու գիտակցությունն ու ուժը:

 

«Արահետ»-ը լեռնարշավային ամենամյա առաջնություն է, որն առաջին անգամ իրականացվել է 2023 թվականին։  Առաջնության նպատակն է զարգացնել լեռնարշավային մշակույթը բնակչության շրջանում։  «Արահետ»-ը նախատեսված է 16 տարին լրացած բոլոր անձանց համար, ովքեր հետաքրքրվում են լեռնագնացությամբ։ Առաջնության մասնակցությունը 6 հոգուց բաղկացած խմբերով է։

 

* 16-ից 18 տարեկանները առաջնությանը մասնակցում են ծնողների համաձայնությամբ՝ չափահաս ավագի ուղեկցությամբ։

Հայոց լեռները կանչում են

Առաջնությունը 2025 թվականից իրականացվում է 2 առանձին երթուղով՝ սիրողական  և պրոֆեսիոնալ թիմերի համար։

 

2025 թվականից առաջնությունը նաև 2-օրյա է։ Այն իրականացվում է մեծ վրանատեղում՝ Արահետավանում` տարբեր խաղերի, միջոցառումների շնորհիվ ստեղծելով հնարավորություն մասնակիցների ջերմ շփումների, ընկերական կապերի ու համագործակցությունների ստեղծման համար։

Հայոց լեռները կանչում են
Մեր նպատակը

Մեր նպատակը

Մենք վերականգնում ենք հայի կենսական կապը լեռների հետ՝ զարգացնելով լեռնագնացության մշակույթը և ստեղծելով հզոր համայնք, որը պատրաստ է դիմակայել ֆիզիկական ու հոգևոր մարտահրավերների։

 

Լեռնագնացության մշակույթի և լեռնային պայմաններում բնակչության ֆիզիկական կարողությունների զարգացման զուգահեռ՝ առաջնությունը

 

  • նպաստում է մարդ-բնություն կապի ամրապնդմանը
  • ընդգծում է լեռնային սպորտի առավելությունները,
  • խրախուսում է հայրենաճանաչությունը
  • զարգացնում է ներթիմային համագործակցությունը
  • զարգացնում է առողջ հարաբերություններ ոլորտային թիմերի միջև,
  • նպաստում է արկածային զբոսաշրջության զարգացմանը։

Մասնակցության ձևաչափը

«Արահետ»-ը նախատեսված է լեռնագնացությամբ և արշավական կյանքով հետաքրքրվող անձանց համար։ Մասնակցությունը «Արահետ» լեռնարշավային առաջնությանը հնարավոր է միայն խմբային տարբերակով՝ 6 անդամից բաղկացած թիմերով։ Թիմը կարող է լինել կազմակերպություն, նախաձեռնություն կամ որևէ այլ կառույց։

Մասնակցության ձևաչափը
Մասնակցության պայմանները

Մասնակցության պայմանները

«Արահետ» լեռնարշավային առաջնությանը մասնակցելու համար անհրաժեշտ է՝

 

  • 6 անձից բաղկացած թիմի առկայություն,
  • սիրողական կամ պրոֆեսիոնալ  երթուղին ողջ թիմով հաղթահարելու պատրաստակամություն,
  • 90,000 դրամ թիմի մասնակցության վճար, որն ուղղվում է առաջնության կազմակերպմանը։
  • Երկօրյա մասնակցության և վրանատեղիում գիշերելու պատրաստակամություն։

 

Մրցարշավի մեկնարկից հետո թիմը՝ ողջ կազմով, պետք է հայտնվի սահմանված բոլոր կետերում, հաջողությամբ կատարի առաջադրանքները և քայլարշավը եզրափակի վերջնակետում։ Տեղաշարժն ամբողջ երթուղու երկայնքով իրականացվում է միայն ոտքով:

Ե՞րբ և որտե՞ղ

«Արահետ»-ը ամենամյա առաջնություն է, որը, սովորաբար, իրականացվում է հունիս ամսվա նախավերջին շաբաթ և կիրակի օրերին։

 

Արշավական երթուղին ամեն տարի տարբեր է և միջինում կազմում է 15կմ սիրողական և 25 կմ պրոֆեսիոնալ թիմերի համար։ Երթուղիները նախապես ընտրվում և հայտարարվում են կազմակերպիչների կողմից՝ ներառելով Հայաստանի մեկ կամ մի քանի մարզեր։

 

Արահետ լեռնարշավային առաջնությունն ըստ տարեթվերի․

  • Արահետ-2025-ը – Լոռու մարզ
  • Արահետ-2024-ը – Գեղարքունիքի և Տավուշի մարզեր
  • Արահետ-2023-ը – Վայոց ձորի մարզ

 

* Առաջնության նախորդ տարիների հաղթողների և մանրամասների մասին կարող եք կարդալ էջի վերջում։
Մրցանակներ

Մրցանակներ

Քայլարշավի ողջ ընթացքը վերահսկվում է կազմակերպող թիմի կողմից։ Յուրաքանչյուր կատեգորիայում լավագույն արդյունք ցուցաբերած 3 թիմերը պարգևատրվում են արժեքավոր մրցանակներով։

 

«Արահետ» լեռնարշավային առաջնությունը ամեն տարի առաջարկում է լեռնարշավային կյանքին առնչվող տարբեր մրցանակներ՝ նախատեսված պրոֆեսիոնալ և սիրողական թիմերի, ինչպես նաև առանձին մրցույթների հաղթողների համար։

2025-ի արդյունքները

15

Մասնակից թիմեր | Սիրողական

10

Մասնակից թիմեր | Պրոֆեսիոնալ

150

Մասնակիցներ

70

Կամավորներ

11

Սիրողական երթուղու երկարություն (կմ)

28

Պրոֆեսիոնալ երթուղու երկարություն (կմ)

Ակնկալվող արդյունք

Նախատեսված է ամեն տարի գերազանցել «Արահետ» առաջնության նախորդ տարվա արդյունքը՝ մեծացնելով մասնակից թիմերի քանակը, ինչպես նաև առաջնությունը հարստացնելով նոր ու հետաքրքիր արշավական ու սպորտային տարրերով։

 

Առաջիկա տարիներին «Արահետ» լեռնարշավային առաջնությունը դառնալու է Հայաստանն ու Սփյուռքը միավորող համահայկական փառատոն։

 Ակնկալվող արդյունք

Bardzunk

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit. Consequatur dolore, dolorum eaque eligendi, est impedit ipsam iste, laboriosam libero modi nihil optio qui quibusdam repudiandae rerum sequi similique sint vitae!

Արահետը՝ տարեթվերով

«Արահետ» լեռնարշավային առաջնությունն իրականացվում է 2023 թվականից։ Ստորև ներկայացված է առաջնության պատմությունն ըստ տարեթվերի։

 

«Արահետ 2025»-ը տեղի ունեցավ հունիսի 21-22-ին Լոռու մարզի Մարց գյուղում։ Մասնակիցներն առաջին անգամ անցան 2 երթուղով՝ նախատեսված սիրողական և պրոֆեսիոնալ արշավախմբերի համար․

 
Պրոֆեսիոնալ արշավախմբեր (28 կմ)՝ Մարց – Քարինջի Սուրբ Սարգիս եկեղեցի – Եղնախաղաց – Մրաքար – Դժարասար – Մարց
 
Սիրողական արշավախմբեր (11 կմ)՝  Մարց – Խաչքարեր (40°57′56.27″N, 44°41′46.67″E) – Սուրբ Սարգիս եկեղեցի – Քարինջի խաչ – Մարց

2025 թ․ առաջնության մասնակցեց 25 թիմ, որից 15-ը սիրողական, իսկ 10-ը՝ պրոֆեսիոնալ երթուղով․

 

Սիրողական արշավախմբեր․

  • AMD Armenia թիմ 1
  • AMD Armenia թիմ 2
  • ArmGeo Runners
  • TriClub-ի աղջիկները
  • ԶԱՐԿ
  • Իրական դպրոց – Երևան
  • Իրական դպրոց – Իջևան
  • Իրական դպրոց – Վանաձոր
  • Լեռնահայաստան
  • Հայքի շառավիղներ
  • Սեբաստացիներ
  • Վարը Վարենկ
  • Донской союз армянской молодежи
  • Մանթաշյանց 1
  • Մանթաշյանց 2

 

Սիրողական երթուղու առաջատարը «ArmGeo Runners»-ն էր։ Երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը համապատասխանաբար գրավեցին «ԶԱՐԿ» և «Սեբաստացտացիներ» պատանեկան թիմերը։

 

Պրոֆեսիոնալ արշավախմբեր․

  • Hiking with friends
  • «North Peak» լեռնային ակումբ
  • TriClub-ի Համեստները
  • ԱԶԱՏԱԶԷՆ
  • Արեգի
  • Երիտասարդաց միություն
  • «Լավաշ» տուր
  • Լեռ
  • «Խարույկ» արշավական ակումբ
  • Մարց

 

Պրոֆեսիոնալ երթուղու առաջատարը «Խարույկ» արշավական ակումբն էր։ Երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը համապատասխանաբար գրավեցին TriClub EVN-ն ու «North Peak» լեռնային ակումբը։

 

«Արահետ» լեռնարշավային առաջնությունը ամեն տարի առաջարկում է լեռնարշավային կյանքին առնչվող տարբեր մրցանակներ։

 

«Արահետ 2025»-ի հաղթողները ստացան մեր գործընկերներ Camp.am-ի և Karapp հավելվածի նվեր քարտեր՝ նախատեսված արշավական պարագաների ձեռքբերման և ինքնակրթության կազմակերպման համար։

 

Մրցանակներն ըստ կատեգորիաների

 

ՍԻՐՈՂԱԿԱՆ ԵՐԹՈՒՂԻ
Նվեր քարտ՝ 400,000 ՀՀ դրամ
Նվեր քարտ՝ 300,000 ՀՀ դրամ
Նվեր քարտ՝ 200,000 ՀՀ դրամ

 

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԵՐԹՈՒՂԻ
Նվեր քարտ՝ 1,000,000 ՀՀ դրամ
Նվեր քարտ՝ 800,000 ՀՀ դրամ
Նվեր քարտ՝ 500,000 ՀՀ դրամ

 

«Արահետ 2025»-ի իրականացմանը ներգրավվել է շուրջ 25 գործընկեր կառույց և 70 կամավոր։  «Ամրոց» հիմնադրամը հանդիսացել է սիրողական երթուղու հովանավոր, «Ազատազէնց»-ը և «ՈՄԱ Վանաձոր»-ը աջակցել են միջանկյալ մրցույթների կազմակերպմանը, որոշ գործընկերներ, ինչպես օրինակ «Arm Marathon» հիմնադրամ-ը, «Միհր» մշակութային, կրթամարզական ՀԿ-ն և այլոք, աջակցել են գույքի ներգրավման հարցերում։ Մշակութային միջոցառումների իրականացմանն աջակցել են «Վարը Վարենկ» կրթամշակութային ՀԿ-ն, «Խազեր» երգչախումբը, Վահագ Ռաշը, Լիլիթ Պիպոյանը և Հայկ Պետրոսյանը։ Մեր գործընկերների շարքում են նաև, «Vitamina»-ն, «ՄԵՄ»-ը, «ԶԱՐԿ» ծրագիրը և այլոք։

 

«Արահետ 2024»-ը տեղի ունեցավ հունիսի 23-ին։ Երթուղին անցավ Գեղարքունիքի և Տավուշի մարզերով՝ ձգվելով Սեմյոնովկայից Մեծ Մայմեխ, Եղջերվասար, Պարզ լիճ և Գոշավանք։

 

2024 թ․ առաջնության մասնակցեց 20 թիմ․

– «North Peak» լեռնային ակումբ

– Ազատազէն

– «Խարույկ» արշավական ակումբ

– «Lavash» Tour

– TriClub EVN

– Երիտասարդական միություն

– «Թռիչք» արշավական ակումբ

– Hiking with Friends

– Շիրակացու ճեմարան

– «Վերելք» արշավական թիմ

– ММТ

– ArmLand

– «ԶԱՐԿ» ծրագիր

– «ՀայKing» արշավական թիմ

– Հայկական արշավներ

– Elevation Hiking

– ԱրմՍայբեր Սփորթս

– ՈՄԱ Գյումրի

– «Հայասա» արշավական թիմ

– «Կիսիր ճանապարհդ» արշավական թիմ

 

Երկրորդ տարին անընդմեջ հաղթող ճանաչվեց Hiking with Friends արշավական թիմը։ Երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը համապատասխանաբար գրավեցին TriClub EVN-ն և «North Peak» լեռնային ակումբը։

 

«Արահետ» լեռնային անցումների քայլարշավային առաջնությունը ամեն տարի առաջարկում է լեռնարշավային կյանքին առնչվող տարբեր մրցանակներ։

«Արահետ 2024»-ի հաղթողները ստացան մեր գործընկեր Hiking Shop Armenia-ի նվեր քարտեր՝ նախատեսված արշավական պարագաների ձեռքբերման համար․

 

1-ին տեղ՝ ընդհանուր 720,000 դրամ արժողությամբ նվեր քարտեր,

2-րդ տեղ՝ ընդհանուր 360,000 դրամ արժողությամբ նվեր քարտեր,

3-րդ տեղ՝ ընդհանուր 180,000 դրամ արժողությամբ նվեր քարտեր։

 

2023 թվականի հունիսի 18-ին Վայոց ձորում տեղի ունեցավ առաջին «Արահետ» լեռնային անցումների քայլարշավային առաջնությունը։ Երթուղու երկարությունը կազմեց 25 կմ՝ ձգվելով Գողթանիկից Վերնաշեն գյուղ և ներառելով Թեքսար, Սրկղոնք, Պռոշաբերդ լեռները և Սպիտակավորի վանքը։

 

2023 թ․ առաջնության մասնակից թիմերը․

– «North Peak» լեռնային ակումբ

– Ազատազէն

– «Խարույկ» արշավական ակումբ

– «Թռիչք» արշավական ակումբ

– Hiking with Friends

– ՏԱՄՊԱ – ՈՄԱ

– Ծովեր

– «ԶԱՐԿ» ծրագիր

– Ազգային լեգեոն ռազմահայրենասիրական ակումբ

– ՈՄԱ Բիձեքի ջոկատ

 

Առաջնության մրցանակային տեղերը՝

1-ին տեղ՝ դրոն

2-րդ տեղ՝ GPS սարք

3-րդ տեղ՝ ռադիոկապի միջոցներ

 

Հաղթող ճանաչվեց Hiking with Friends արշավական թիմը։