ԳրքԱրար

ԳրքԱրար

Գիտելիք, որը դառնում է ուժ և ծառայում երկրի կայացմանը

 

#ԳրքԱրար-ը

«ԳրքԱրար»-ը պարզ հրատարակչական նախաձեռնություն չէ։ Այն ֆոնդ է և միաժամանակ՝ մտքի շրջանառության համակարգ։

 

Այստեղ գաղափարը չի մնում փակ դռների հետևում, այլ դառնում է հանրային արժեք։

 

Նախաձեռնության նպատակը ազգային և ռազմավարական նշանակության գրքերի ստեղծումը, տպագրումն ու տարածումն է։

#ԳրքԱրար-ը
#ԳրքԱրար-ի առաքելությունը

#ԳրքԱրար-ի առաքելությունը

Գիտելիքի և գիտնականի արժևորում

Գիտնականը և մտածողը պետք է կենտրոնանան ստեղծագործելու վրա՝ վստահ լինելով, որ իր աշխատանքը կհասնի մարդկանց և ազդեցություն կունենա։

 

Ազգային մտածողության զարգացում

Առանց արժեքահեն և ռազմավարական մտածողության՝ անհնար է կառուցել կայուն ապագա։ Գրքերը դառնում են այն միջավայրը, որտեղ ձևավորվում է այդ մտածողությունը։

 

Կրթական և մշակութային ազդեցություն

Յուրաքանչյուր գիրք ներդրում է ոչ միայն կրթության, այլ նաև մշակույթի, ինքնության և հանրության զարգացման մեջ։ Սա երկարաժամկետ ազդեցություն է, որը ձևավորում է սերունդներ։

 

«ԳրքԱրար»-ը մտքից դեպի փոփոխություն մեր ճանապարհն է։

Ինչո՞ւ հիմա

Ինչո՞ւ հիմա

Այսօր Հայաստանում գիտելիքը հաճախ մնում է չիրացված, գիտնականը՝ չգնահատված, իսկ կարևոր մտքերը՝ չբացահայտված։

 

Մենք ապրում ենք մի ժամանակում, երբ երկրի ապագան որոշվում է ոչ միայն քաղաքական կամ տնտեսական որոշումներով, այլ՝ մտքի որակով։ «ԳրքԱրար»-ը ծնվում է հենց այս կետում՝ որպես պատասխան ժամանակի պահանջին։

Ինչպե՞ս միանալ

«ԳրքԱրար»-ը գործում է որպես բաց ֆոնդ, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ գործընթացի մասնակից։

 

Գոյություն ունեն աջակցության երկու հիմնական ձևաչափեր․

 

Հիմնադիր աջակցություն՝ տարեկան 100,000 դրամ ներդրմամբ

Այս ձևաչափը ապահովում է գրքերի տպագրության շարունակականությունը և ձևավորում կայուն հիմք նախաձեռնության համար։

 

Ընթացիկ աջակցություն՝ ցանկացած չափի նվիրատվությամբ

Սա հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին իր ներդրումն ունենալ ընդհանուր գործում։

 

 

Այս մոդելը թույլ է տալիս կառուցել երկարաժամկետ և կայուն հրատարակչական գործընթաց։

Ինչպե՞ս միանալ
Արարատյան մարդը

Արարատյան մարդը

«ԳրքԱրար»-ն արդեն գրանցել է իր առաջին արդյունքները։

 

Նախաձեռնության շրջանակում լույս է տեսել Գագիկ Գինոսյանին նվիրված «Արարատյան մարդը» գիրքը, որը լայն արձագանք է ստացել և հաստատել, որ Հայաստանում կա պահանջ արժեքահեն և որակյալ գրականության նկատմամբ։

 

«Արարատյան մարդը» գիրքը նախատեսված է հատկապես երիտասարդների և պատանիների համար՝ նրանց, ովքեր փնտրում են իրենց ուղին և կապը սեփական մշակույթի հետ։

 

Գրքում ներկայացված են․

  • ազգային փիլիսոփայությունն ու կենսակերպը բացահայտող նյութեր՝ Նժդեհից, Սևակից, Կոմիտասից և այլ մեծերից,
  • 12 հայկական պարերի նշանակությունն ու ստեղծման պատմությունները,
  • ինչպես նաև Գագիկ Գինոսյանի մտքերն ու խոհերը՝ հավաքված տարիների ընթացքում։

Ազգային անվտանգության տեխնոլորտ

Հրաչյա և Արմինե Արզումանյանների «Ազգային անվտանգության տեխնոլորտ» աշխատությունը միավորում է գիտությունը, տեխնոլոգիան և պետական մտածողությունը՝ առաջարկելով ճանապարհային քարտեզ, որը ձևավորվել է հայ իրականության և միջազգային փորձի համադրությամբ։

 

Հիմնված լինելով լայնածավալ հետազոտությունների վրա գիրքը հանդիսանում է Հայաստանի տեխնոլոգիական և անվտանգության զարգացման ռազմավարական ուղեցույց և ամփոփում․

  • 550+ գիրք
  • 60 պետական և միջազգային փաստաթուղթ
  • 350 գիտական հոդված
Միացիր #ԳրքԱրար-ին

Միացիր #ԳրքԱրար-ին

#ԳրքԱրար-ին միանալով՝ Դուք դառնում եք գործընթացի մաս, որտեղ․

 

  • գիտելիքը վերածվում է ուժի
  • գիրքը դառնում է ազդեցություն
  • գաղափարը՝ գործողություն

 

Եթե կարևորում ես գիտությունը, կրթությունը և երկրի ապագան, ապա «ԳրքԱրար»-ը այն հարթակն է, որտեղ քո աջակցությունը վերածվում է իրական արդյունքի։

 

Նույնիսկ փոքր ներդրումը կարող է մեծ փոփոխության սկիզբ դառնալ։