Կամավորությունը՝ կենսակերպ

Մենք ապրում ենք նրանով, ինչ ստանում ենք, բայց կյանք ենք ստեղծում նրանով, ինչ տալիս ենք… 

Կամավորությունը՝ կենսակերպ

ԴԱՐՁԻ՛Ր ԲԱՐՁՈՒՆՔՑԻ

Միացի՛ր կրթությամբ լուսավորելու ու համախմբելու մեր առաքելությանը հանուն Հայոց երկրի կայացման։ «Բարձունքի» գործունեությունն անհնար կլիներ առանց մեր տեսլականին ու առաքելությանը հավատացող, մեր արժեքները կիսող ու մեզ գործնականում աջակցող գաղափարակից անդամների ակտիվ մասնակցության։

Տեղեկություն Ձեր մասին

Ինչո՞ւ անդամակցել Բարձունքին

«Բարձունքի» գործունեությունն ու ծրագրերն ուղղված են Հայոց երկրի կայացմանը, որի մասն ես դառնում նաև դու՝ անդամակցելով մեր շարժմանը։

Խնդրում ենք նշել անդամակցության ձևաչափը

«Բարձունք»-ը կրթական-կամավորական շարժում է, որտեղ կամավորությունը կենսակերպ է և ոչ կարճաժամկետ նպատակների կամ ճանաչման համար կատարվող առաջադրանքների ամբողջություն։ Մեր ընկալմամբ կամավորությունը դուրս է որոշակի ժամանակային գործունեության սահմաններից:

«Կամավոր»  կոչմամբ մենք ավանդաբար բնորոշում ենք պատերազմական ժամանակներում հայրենիքը կամավորաբար պաշտպանողներին, ինչը անշուշտ կարևոր է, սակայն պետք է գիտակցել, որ հայրենիքը, մեր նվիրումի, ջանքի ու գործի կարիքն ունի նաև խաղաղ օրերին։ Կամավորությունը ծառայություն է ուղղված համայնքի, հասարակության և ընդհանուր առմամբ Երկիր մոլորակի բարօրությանը։ Այն սեփական ջանքերի ազդեցության և փոխկապակցվածության ընկալումն է, նվիրումը այն նպատակներին, որոնք գերազանցում են անձնական շահը:

Կարևոր է  հասկանալ տրամաբանությունը, որով գործում է կամավորը։ Անկախ նրանից, վճարվի թե ոչ, կամավորական ապրելակերպ որդեգրած անհատը հոգ է տանում իր ստանձնաձ աշխատանքի նպատակի և ազդեցության մասին՝ դուրս գալով լոկ առաջադրանք կատարողի կաղապարից: Նման կամավորները գործում են ոչ միայն  ֆիզիկական, այլև հոգևոր տիրույթում՝ առանց ճանաչման ակնկալիքի: Հենց այս պատճառով, մենք հակադրում ենք թեկուզ քիչ վճարվող կամավորական աշխատանքը, որը հաճախ ունի այլ հիմք և հիմնականում ենթադրում է հեշտությամբ չափելի առաջադրանքների կատարում, գաղափարական, գիտակցական կամավորությանը: Կամավորական կենսակերպ ունեցող աձը իր կենսագործունեությամբ մշտապես է նպաստում ուրիշների բարեկեցությանը և, եթե կամավորությունը կենսակերպ է, անգամ վճարվող աշխատակիցը կարող է լինել կամավոր՝ անելով ավելին քան պետք է, գերազանցելով ակնկալվող արդյունքը, ծառայելով գաղափարին։

Ո՞վ է կամավորը, ի՞նչ է անում, ե՞րբ և որտե՞ղ

Կամավոր է յուրաքանչյուրը, ով կամավորությունը դարձրել է կենսակերպ, ով առաջնորդվում է լավ է բոլորին, լավ է նաև ինձ սկզբունքով։ Ավելի պարզ՝ կամավորն այն անձն է, ով բացի իր և իր ընտանիքի բարօրրության համար գործունեություն ծավալելուց նաև մտածում է իրեն շրջապատող ամեն ինչի մասին՝ երևույթներից մինչև մարդիկ։

Կամավորների մենք հանդիպում են ամեն օր։ Նրանք օգնում են ծերերին անցնել խաչմերուկը, միայնակների համար սնունդ են գնում, հավաքում են փողոցում թափված աղբը, շենացնում են բակը, կրթում են երեխաներին, կիսվում սեփական փորձով և գիտելիքով։ Ազդեցիկ արարքներ, որ տեղի են ունենում տեսախցիկից դուրս՝ ելնելով իրական հոգատարությունից ու կարեկցանքից, զերծ ակնկալիքներից կամ ճանաչման ձգտումից: Ու, թեև կամավորության հանրային տեսանելիությունը խթանում է կամավորական մշակույթը, իսկական հերոսները հաճախ գործում են ետնաբեմում: Նրանք ապրում են մեր մեջ, հաճախ կողք-կողքի, կարևոր է ճանաչել նրանց և գիտակցել, որ նրանք մարմնավորում են ոչ միայն կամավորությունը, այլև մի ամբողջ ապրելակերպ։