Մեր վերածննդի ճանապարհը
«Արահետ»-ը հայի էության վերածննդի ճանապարհն է։ Լեռների հետ մեր կենսական կապը վերականգնելով՝ մենք վերագտնում ենք հայրենատեր լինելու գիտակցությունն ու ուժը:
«Արահետ»-ը լեռնարշավային ամենամյա առաջնություն է, որն առաջին անգամ իրականացվել է 2023 թվականին։ Առաջնության նպատակն է զարգացնել լեռնարշավային մշակույթը բնակչության շրջանում։
Ե՞րբ և որտե՞ղ
«Արահետ 2026»-ը կիրականացվի հունիսի 20-21-ին Վայոց ձորում արշավական երկու երթուղով՝ սիրողական և պրոֆեսիոնալ թիմերի համար․
Սիրողական երթուղի (16 կմ)՝ Ելփին → Վարդանեսի լիճ → Շրեշտասար → Ելփին
Պրոֆեսիոնալ երթուղի (35 կմ)՝
Ելփին → Դիտավանք → Մկնասար → Քարկատար → Ելփին
Ձևաչափ և պայմաններ
«Արահետ 2026»-ին կարող են մասնակցել լեռնագնացությամբ և արշավական կյանքով հետաքրքրվող թիմերը։
Ընդհանուր պայմաններ
- Տևողություն՝ 2 օր
- Գիշերակաց՝ վրանատեղիում
- Մասնակցություն՝ 6 հոգուց բաղկացած թիմով*
- Տարիքային սահմանափակում՝ 16+**
* Թիմի ավագի չաձահաս լինելը պարտադիր է։
** 16–18 տարեկանները առաջնությանը մասնակցում են ծնողի/խնամակալի գրավոր համաձայնությամբ։
Մասնակցության երթուղին
Արահետ 2026-ին մասնակցելու համար անհրաժեշտ է ողջ թիմով արշավել հետևյալ երթուղիներից որևէ մեկով․
Սիրողական երթուղի՝
- 16 կմ՝ Ելփին → Վարդանեսի լիճ → Շրեշտասար → Ելփին
- 100,000 դրամ / թիմ
- Հարմար է սկսնակ և միջին պատրաստվածության թիմերի համար
Պրոֆեսիոնալ երթուղի՝
- 35 կմ՝ Ելփին → Դիտավանք → Մկնասար → Քարկատար → Ելփին
- 120,000 դրամ / թիմ
- Բարդ երթուղի՝ փորձառու թիմերի համար
Տեղաշարժն ամբողջ երթուղու երկայնքով իրականացվում է միայն ոտքով:
Մրցարշավի մեկնարկից հետո թիմը՝ ողջ կազմով, պետք է հայտնվի սահմանված բոլոր կետերում, հաջողությամբ կատարի առաջադրանքները և քայլարշավը եզրափակի վերջնակետում։
Գրանցում և վճարում
Գրանցման վերջնաժամկետ՝ մայիսի 25։
Գրանցումը համարվում է հաստատված կից հայտը լրացնելուց և մասնակցության վճարումը իրականացնելուց հետո։
Մասնակցության վճարը ներառում է՝
առաջնության կազմակերպումը, լոգիստիկան, երթուղիների սպասարկումը, 2-օրյա մշակութային ծրագիրը և վրանային գիշերակացը։
Թիմի վերջնական կազմը կարելի է ներկայացնել գրանցումից հետո՝ մինչև հունիսի 5-ը։
Մրցանակներ
Յուրաքանչյուր կատեգորիայում լավագույն արդյունք ցուցաբերած 3 թիմերը պարգևատրվում են արժեքավոր մրցանակներով։
«Արահետ» լեռնարշավային առաջնությունը ամեն տարի առաջարկում է լեռնարշավային կյանքին առնչվող տարբեր մրցանակներ՝ նախատեսված պրոֆեսիոնալ և սիրողական թիմերի, ինչպես նաև առանձին մրցույթների հաղթողների համար։
Քայլարշավի ողջ ընթացքը վերահսկվում է կազմակերպող թիմի կողմից։
* Արահետ 2026-ի մրցանակների մասին կտեղեկացնենք առաջիկայում։
Մեր նպատակը
Մենք վերականգնում ենք հայի կենսական կապը լեռների հետ՝ զարգացնելով լեռնագնացության մշակույթը և ստեղծելով հզոր համայնք, որը պատրաստ է դիմակայել ֆիզիկական ու հոգևոր մարտահրավերների։
Լեռնագնացության մշակույթի և լեռնային պայմաններում բնակչության ֆիզիկական կարողությունների զարգացման զուգահեռ՝ առաջնությունը․
- նպաստում է մարդ-բնություն կապի ամրապնդմանը
- ընդգծում է լեռնային սպորտի առավելությունները,
- խրախուսում է հայրենաճանաչությունը
- զարգացնում է ներթիմային համագործակցությունը
- զարգացնում է առողջ հարաբերություններ ոլորտային թիմերի միջև,
- նպաստում է արկածային զբոսաշրջության զարգացմանը։
2025-ի արդյունքները
Մասնակից թիմեր | Սիրողական
Մասնակից թիմեր | Պրոֆեսիոնալ
Մասնակիցներ
Կամավորներ
Սիրողական երթուղու երկարություն (կմ)
Պրոֆեսիոնալ երթուղու երկարություն (կմ)
Ակնկալվող արդյունք
Նախատեսված է ամեն տարի գերազանցել «Արահետ» առաջնության նախորդ տարվա արդյունքը՝ մեծացնելով մասնակից թիմերի քանակը, ինչպես նաև առաջնությունը հարստացնելով նոր ու հետաքրքիր արշավական ու սպորտային տարրերով։
Առաջիկա տարիներին «Արահետ» լեռնարշավային առաջնությունը դառնալու է Հայաստանն ու Սփյուռքը միավորող համահայկական փառատոն։
Նախորդ տարիների մասնակից թիմեր
Bardzunk
Արահետը՝ տարեթվերով
«Արահետ» լեռնարշավային առաջնությունն իրականացվում է 2023 թվականից։ Ստորև ներկայացված է առաջնության պատմությունն ըստ տարեթվերի։

«Արահետ 2025»-ը տեղի ունեցավ հունիսի 21-22-ին Լոռու մարզի Մարց գյուղում։ Մասնակիցներն առաջին անգամ անցան 2 երթուղով՝ նախատեսված սիրողական և պրոֆեսիոնալ արշավախմբերի համար․
2025 թ․ առաջնության մասնակցեց 25 թիմ, որից 15-ը սիրողական, իսկ 10-ը՝ պրոֆեսիոնալ երթուղով․
Սիրողական արշավախմբեր․
- AMD Armenia թիմ 1
- AMD Armenia թիմ 2
- ArmGeo Runners
- TriClub-ի աղջիկները
- ԶԱՐԿ
- Իրական դպրոց – Երևան
- Իրական դպրոց – Իջևան
- Իրական դպրոց – Վանաձոր
- Լեռնահայաստան
- Հայքի շառավիղներ
- Սեբաստացիներ
- Վարը Վարենկ
- Донской союз армянской молодежи
- Մանթաշյանց 1
- Մանթաշյանց 2
Սիրողական երթուղու առաջատարը «ArmGeo Runners»-ն էր։ Երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը համապատասխանաբար գրավեցին «ԶԱՐԿ» և «Սեբաստացտացիներ» պատանեկան թիմերը։
Պրոֆեսիոնալ արշավախմբեր․
- Hiking with friends
- «North Peak» լեռնային ակումբ
- TriClub-ի Համեստները
- ԱԶԱՏԱԶԷՆ
- Արեգի
- Երիտասարդաց միություն
- «Լավաշ» տուր
- Լեռ
- «Խարույկ» արշավական ակումբ
- Մարց
Պրոֆեսիոնալ երթուղու առաջատարը «Խարույկ» արշավական ակումբն էր։ Երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը համապատասխանաբար գրավեցին TriClub EVN-ն ու «North Peak» լեռնային ակումբը։
«Արահետ» լեռնարշավային առաջնությունը ամեն տարի առաջարկում է լեռնարշավային կյանքին առնչվող տարբեր մրցանակներ։
«Արահետ 2025»-ի հաղթողները ստացան մեր գործընկերներ Camp.am-ի և Karapp հավելվածի նվեր քարտեր՝ նախատեսված արշավական պարագաների ձեռքբերման և ինքնակրթության կազմակերպման համար։
Մրցանակներն ըստ կատեգորիաների
ՍԻՐՈՂԱԿԱՆ ԵՐԹՈՒՂԻ
Նվեր քարտ՝ 400,000 ՀՀ դրամ
Նվեր քարտ՝ 300,000 ՀՀ դրամ
Նվեր քարտ՝ 200,000 ՀՀ դրամ
ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԵՐԹՈՒՂԻ
Նվեր քարտ՝ 1,000,000 ՀՀ դրամ
Նվեր քարտ՝ 800,000 ՀՀ դրամ
Նվեր քարտ՝ 500,000 ՀՀ դրամ
«Արահետ 2025»-ի իրականացմանը ներգրավվել է շուրջ 25 գործընկեր կառույց և 70 կամավոր։ «Ամրոց» հիմնադրամը հանդիսացել է սիրողական երթուղու հովանավոր, «Ազատազէնց»-ը և «ՈՄԱ Վանաձոր»-ը աջակցել են միջանկյալ մրցույթների կազմակերպմանը, որոշ գործընկերներ, ինչպես օրինակ «Arm Marathon» հիմնադրամ-ը, «Միհր» մշակութային, կրթամարզական ՀԿ-ն և այլոք, աջակցել են գույքի ներգրավման հարցերում։ Մշակութային միջոցառումների իրականացմանն աջակցել են «Վարը Վարենկ» կրթամշակութային ՀԿ-ն, «Խազեր» երգչախումբը, Վահագ Ռաշը, Լիլիթ Պիպոյանը և Հայկ Պետրոսյանը։ Մեր գործընկերների շարքում են նաև, «Vitamina»-ն, «ՄԵՄ»-ը, «ԶԱՐԿ» ծրագիրը և այլոք։
«Արահետ 2024»-ը տեղի ունեցավ հունիսի 23-ին։ Երթուղին անցավ Գեղարքունիքի և Տավուշի մարզերով՝ ձգվելով Սեմյոնովկայից Մեծ Մայմեխ, Եղջերվասար, Պարզ լիճ և Գոշավանք։
2024 թ․ առաջնության մասնակցեց 20 թիմ․
– «North Peak» լեռնային ակումբ
– Ազատազէն
– «Խարույկ» արշավական ակումբ
– «Lavash» Tour
– TriClub EVN
– Երիտասարդական միություն
– «Թռիչք» արշավական ակումբ
– Hiking with Friends
– Շիրակացու ճեմարան
– «Վերելք» արշավական թիմ
– ММТ
– ArmLand
– «ԶԱՐԿ» ծրագիր
– «ՀայKing» արշավական թիմ
– Հայկական արշավներ
– Elevation Hiking
– ԱրմՍայբեր Սփորթս
– ՈՄԱ Գյումրի
– «Հայասա» արշավական թիմ
– «Կիսիր ճանապարհդ» արշավական թիմ
Երկրորդ տարին անընդմեջ հաղթող ճանաչվեց Hiking with Friends արշավական թիմը։ Երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը համապատասխանաբար գրավեցին TriClub EVN-ն և «North Peak» լեռնային ակումբը։
«Արահետ» լեռնային անցումների քայլարշավային առաջնությունը ամեն տարի առաջարկում է լեռնարշավային կյանքին առնչվող տարբեր մրցանակներ։
«Արահետ 2024»-ի հաղթողները ստացան մեր գործընկեր Hiking Shop Armenia-ի նվեր քարտեր՝ նախատեսված արշավական պարագաների ձեռքբերման համար․
1-ին տեղ՝ ընդհանուր 720,000 դրամ արժողությամբ նվեր քարտեր,
2-րդ տեղ՝ ընդհանուր 360,000 դրամ արժողությամբ նվեր քարտեր,
3-րդ տեղ՝ ընդհանուր 180,000 դրամ արժողությամբ նվեր քարտեր։
2023 թվականի հունիսի 18-ին Վայոց ձորում տեղի ունեցավ առաջին «Արահետ» լեռնային անցումների քայլարշավային առաջնությունը։ Երթուղու երկարությունը կազմեց 25 կմ՝ ձգվելով Գողթանիկից Վերնաշեն գյուղ և ներառելով Թեքսար, Սրկղոնք, Պռոշաբերդ լեռները և Սպիտակավորի վանքը։
2023 թ․ առաջնության մասնակից թիմերը․
– «North Peak» լեռնային ակումբ
– Ազատազէն
– «Խարույկ» արշավական ակումբ
– «Թռիչք» արշավական ակումբ
– Hiking with Friends
– ՏԱՄՊԱ – ՈՄԱ
– Ծովեր
– «ԶԱՐԿ» ծրագիր
– Ազգային լեգեոն ռազմահայրենասիրական ակումբ
– ՈՄԱ Բիձեքի ջոկատ
Առաջնության մրցանակային տեղերը՝
1-ին տեղ՝ դրոն
2-րդ տեղ՝ GPS սարք
3-րդ տեղ՝ ռադիոկապի միջոցներ
Հաղթող ճանաչվեց Hiking with Friends արշավական թիմը։
