Կենտրոն

ԿԵՆՏՐՈՆ

Արի՛ Բարձունք։ Միասին կարող ենք։

 

«Բարձունք» կենտրոնը լուսավոր ու ջերմ միջավայր է, իրար օգնող մարդիկ, գաղափարակից անհատներ ու կառույցներ։

 

«Բարձունք» կենտրոնը հյուրընկալ և հարմարավետ վայր է կրթամշակութային միջոցառումների, սեմինար-դասըթացների ու բազմաբնույթ հանդիպումների իրականացման համար։

 

Մեզ մոտ աշխատում են, ստեղծագործում ու արարում։

Ի՞նչ ծառայություններ է առաջարկում կենտրոնը

Կենտրոնն առաջարկում է վարձակալական ծառայություններ, որոնք ներառում են՝

 

  • խորհրդակցության /կոնֆերանս/ սրահի վարձակալություն
  • դահլիճի և հարակից բացօթյա տարածքի վարձակալություն
  • գրասենյակային տարածքների կարճաժամկետ և երկարաժամկետ վարձակալություն։

 

Կենտրոնում կարող եք կազմակերպել Ձեր հանդիպում-քննարկումները, համաժողովներն ու սեմինար-դասընթացները։

 

Դահլիճը հարմար է կինոդիտումների, համերգների և մի շարք այլ միջոցառումների կազմակերպման համար։

 

Ըստ անհրաժեշտության, կենտրոնը կարող է կազմակերպել նաև Ձեր միջոցառումների ընդմիջումներն ու հյուրասիրությունը։

Բարձունք

Որտե՞ղ է գտնվում «Բարձունքը»

Մեր կենտրոնը տեղակայված է Երևանի կենտրոնից ոչ հեռու՝ «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ,

Արմեն Տիգրանյան 19ա հասցեում գտնվող 5 հարկանի շինությունում

 

Գնացուցակ և պայմաններ

Անվանում Մակերես, քմ Բարձրություն,

մ

Քանակ Հագեցվածություն Արժեք
Խորհրդակցության /կոնֆերանս/ սրահ 15 անձ Սեղան

Աթոռներ

Գրատախտակ

Projector

1-3 ժ՝ 

3-6 ժ՝

6-8 ժ՝

1 օր՝ 

Դահլիճ 64 անձ Սեղան

Աթոռներ

Գրատախտակ

Projector

1-3 ժ՝ 

3-6 ժ՝

6-8 ժ՝

1 օր՝

Բացօթյա տարածք 25 անձ 1-3 ժ՝ 

3-6 ժ՝

6-8 ժ՝

1 օր՝

Գրասենյակային/

աշխատանքային տարածք

1-3 ժ՝ 

3-6 ժ՝

6-8 ժ՝

1 օր՝

Տրամադրո՞ւմ եք արդյոք անվճար տարածքներ

Կենտրոնն իր տարածքները հասանելիության պարագայում տրամադրում է գաղափարակից, կրթական-մշակութային կառույցներին, որոնց համապատասխան միջոցառումները շահույթ չեն հետապնդում։

 

Նման դեպքերում ևս անհրաժեշտ է նախապես համաձայնեցնել ամրագրումը՝ Կենտրոնի հետ կապ հաստատելով։

Տրամադրո՞ւմ եք արդյոք անվճար տարածքներ

Ինչպե՞ս վարձակալել

Վարձակալության համար խնդրում ենք կապ հաստատել կենտրոնի հետ։ Մեր թիմակիցը կներկայացնի պայմաններն ու, ըստ անհրաժեշտության, ամրագրում կկատարի։

Ինչպե՞ս վարձակալել

Զանգիր մեզ

Գրիր մեզ