Ի՞նչ ենք մենք անում

«Բարձունք»-ը կրթական շարժում է, որի գործունեության երաշխավորը կամավորներն ու աջակիցներն են։

Ի՞նչ ենք մենք անում

ԴԱՐՁԻ՛Ր ԲԱՐՁՈՒՆՔՑԻ

Միացի՛ր կրթությամբ լուսավորելու ու համախմբելու մեր առաքելությանը հանուն Հայոց երկրի կայացման։ «Բարձունքի» գործունեությունն անհնար կլիներ առանց մեր տեսլականին ու առաքելությանը հավատացող, մեր արժեքները կիսող ու մեզ գործնականում աջակցող գաղափարակից անդամների ակտիվ մասնակցության։

Տեղեկություն Ձեր մասին

Ինչո՞ւ անդամակցել Բարձունքին

«Բարձունքի» գործունեությունն ու ծրագրերն ուղղված են Հայոց երկրի կայացմանը, որի մասն ես դառնում նաև դու՝ անդամակցելով մեր շարժմանը։

Խնդրում ենք նշել անդամակցության ձևաչափը

Մեր առաքելությունը

Մենք լուսավորում ենք երկիրը՝ կրթելով, համախմբելով և արարելով։

Մեր տեսլականը

Մենք Հայոց երկիրը հզորացնողների դարբնոց ենք։

Մեր արժեքային հենասյուները

Պատասխանատվություն

Արժանապատվություն

Թիմայնություն

Շարունակական զարգացում

Հայրենատիրություն

Մեր գործունեության առանցքում՝ լուսավոր և սիրող անհատն է։

Մեր գործը

2022 թվականին «Բարձունք» կրթական շարժումը ուրվագծել է Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի նախատիպ։ Քարտեզը ստեղծվել է ողջ հայության համար՝ Երազանքի հայրենիքի համապարփակ տեսլական և ուղեգիծ ունենալու նպատակով։ Այն ենթակա է մշակման և իրագործման ողջ հայության մասնագիտական և գաղափարական ներուժը կրող մարդկանց համատեղ մտագործունեությամբ։ Այն մեր երկրի հզորացմանը մասնակցել ցանկացող յուրաքանչյուր հայի անելիքների և կենսակերպի ուղենիշն է, որի իրագործմանը կարող է միանալ յուրաքանչյուրը։

Մեր գործը

Մեր տարբերանշանը

Մեր տարբերանշանի հիմքում դեպի կենտրոն ձգվող ճառագայթների տրամաբանությունն է, որը խորհրդանշում է մեկ գաղափարի  շուրջ կենտրոնանալը․ բոլոր գծերը ձգվում են դեպի մեկ կետ, մեկ նպատակ։ Այն մեր երազանքի ու նպատակի խորհրդանիշ է, ամեն մի ճառագայթ մի գործ է, և այդ գործերը միասին, ի վերջո,  տանում են դեպի մեծ նպատակի իրականացում։

 

Տարբերանշանի մանուշակագույն  գույնը հոգևոր աճի, միշտ դեպի լույս ընթանալու մեր խոստման խորհրդանիշն է, մուգ կապույտն արտացոլում է մեր հաստատակամությունը, համակարգային մոտեցումներն ու ընտրած ճանապարհը՝ կրթությունը։

Մեր տարբերանշանը
Երբ չի մնում ելք ու ճար

Երբ չի մնում ելք ու ճար

Էդգար Հովհանիսյանի և Պարույր Սևակի հեղինակած «Սարդարապատ» երգը մեր կրթական շարժման խորհրդանիշներից է։ Նրանով են մեկնարկում մեր բոլոր համագումարներն ու հանդիսավոր միջոցառումները։

 

Երգը մեր անցյալն է, մեր պատմությունը, գործելու ու որպես փյունիկ հառնելու մեր հավատի խորհրդանիշը։

Մեր գունդ-վերվերին

Գունդ (Գովընդ) – Վերվերին մեր համայնքային պարն է։ Այն հայության հավաքական ուժի և դեպի լույս ձգտող միասնական կամքի խորհրդանիշն է, որում տարբեր անհատականությամբ մարդիկ ներդաշնակվում են միմյանց և բնության հետ՝ հանուն համընդհանուր բարիքի ստեղծման։

 

Գունդ-Վերվերիի մաս կազմող յուրաքանչյուր ոք առաջնորդվում է «լավ է բոլորի համար` լավ է նաև ինձ համար» սկզբունքով՝ գործելով հօգուտ բոլորի,  ընթանալով միշտ առաջ։

 

Գնդի ժամանակ կուտակված ողջ էներգիան Վերվերիի միջոցով ուղղվում է դեպի լույս՝ դառնալով կամք ու գործ։

Մեր գունդ-վերվերին