Հաղորդումներ

Պետք չէ թերագնահատել կամ գերագնահատեել ժամանակակից մեդիա բովանդակության ազդեցությունը, պետք է ստեղծել այլընտրանք, ինչն էլ մենք անում ենք։

Հաղորդումներ

Հեռուստատեսությունը, ժամանակակից մեդիահարթակները, սոցցանցերն ու նորարարական բազմաթիվ գործիքներ խիստ կարևոր դեր ունեն արժեքավոր բովանդակություն ստեղծելու,  կրթությունն անգամ ամենահեռավոր գյուղերում հասանելի դարձնելու գործում։ Հաշվի առնելով ժամանակակից մեդիաբովանդակության պահանջներն ու զարգացման միտումները՝ մենք մեդիա գործիքակազմը կիրառում ենք՝ ստեղծելու նյութեր, արտադրանք, որոնք արժեքավոր են, նպաստում են հայ մարդու և հայկական պետության զարգացմանը։ Մենք նաև վերջիններիս ներդրմամբ ենք կյանքի կոչում մեր առաքելությունը՝ կրթում, համախմբում և մղում ենք արարման՝ հանուն Հայոց երկրի  կայացման։ Հաղորդումներն ու մեդիանյութերը, որոնք մենք ունենք և դեռ ունենալու ենք, բազմոլորտ են, բազմաճյուղ։ Դրանք նախատեսված են Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի գաղափարներից որևէ մեկին աջակցելուն, կրթական արժեքավոր բովանդակություն ստեղծելուն ինչպես երիտասարդների, այնպես էլ ավագ սերդի համար։

ՀայExpress

ՀայExpress-ը մեր առաջին podcast-ն է՝ ուղղված Սմյուռքից հայրենիք վերադարձած մեր հայրենակիցներին։

Podcast-ի բոլոր հյուրերը հայրենադարձված հայեր են, ովքեր պատմում են, թե ինչպես կայացրեցին հայրենադարձվելու որոշումը, ինչ դժվար ու հեշտ իրավիճակների բախվեցին, ինչու են երջանիկ ապրել Հայաստանում։

Podcast-ը հեռարձակվել է Հայաստանում և ողջ աշխարհում՝ հեռուստաեթերով և ռադիոեթերով։ Նախագիծն իրականացվել է Renderforest ընկերության ֆինանսական աջակցությամբ և «Ելակետ» լրատվականի հետ համագործակցությամբ։

Գիտությունը` որպես ապագա

Հաղորդման նպատակն է բացահայտել գիտությունն ու իտական աշխարհը նորովի, ցույց տալ, որ ապագան կառուցվում է գիտական հենքի վրա և հենց այս ուղղությամբ է անհրաժեշ մեծ ներդրումներ ներգրավել։
Մեր հյուրերը տարբեր ոլորտների իտնականներ են, իրենց գործի նվիրյալներ, ում անհրաժեշտ է ճանաչել անուն առ անուն։
Հաղորդումը նկարահանվել է «Բարձունք»-ի կամավորական ռեսուրսներով։

Սուրճը՝ տանիքում

«Սուրճը՝ տանիքում»՝ հաղորդաշար «Բարձունք»-ի և բարձունքցիների մասին։ Հաղորդաշարը բացահայտում է «Բարձունք»-ի հիմնադրման պատմությունը, անցած ուղին։ Այն ներկայացնում է կառույցի ակունքում կանգնած անձանց, կամավորական թիմին ու բոլոր բարձունքցիներին։ Հաղորդաշարի միջոցով կարելի է ծանոթանալ «Բարձունք»-ի իրականացրած և առաջիկայում պլանավորվող նախագծերին՝ այդ ամենը դիտարկելով յուրաքանչյուր հյուրի աչքերով։

Խոսենք ուղիղ

2021 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում զրուցում ենք քաղաքական հայտ ներկայացրած և ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ, որպեսզի բացահայտենք նրանց նախընտրական ծրագրերը՝ մեր հետևորդներին հնարավորություն տալով իրականացնել գիտակցված որոշում։