Հայքի շառավիղներ
Մենք կրթում ենք նոր ՀԱՅ, ում համար հայրենիքը գիտակցված պատասխանատվություն է։
Հայքի շառավիղները
«Հայքի շառավիղներ»-ը դպրոց է, որը ձևավորում է ազգային-քաղաքական մտածողություն ունեցող երիտասարդների։
Այն ստեղծվել է նրանց համար, ովքեր ցանկանում են ոչ միայն ճանաչել, այլև գիտակցել իրենց պատասխանատվությունը հայրենիքի ապագայի հանդեպ։
Դպրոցը միավորում է 16–25 տարեկան երիտասարդների, որոնք պատրաստ են ընթանալ ինքնության, պատմության, պետության և քաղաքացի լինելու խորքային ուսումնասիրության ճանապարհ։
Այստեղ կրթությունը ինքնանպատակ չէ․ այն միջոց է՝ ձևավորելու մտածող, դիրքորոշում ունեցող և գործող նոր հայ։
Նպատակը
«Հայքի շառավիղներ»-ը ձևավորում է սերունդ, որը չի սպասում փոփոխության, այլ իրականացնում է այն։
Դպրոցը նպատակ ունի․
- կրթել ազգային ինքնագիտակցությամբ և քաղաքական մտածողությամբ երիտասարդներ,
- ստեղծել արժեքային ընդհանրությամբ միավորված համայնք,
- վերադարձնել պատմությունն ու մշակույթը՝ որպես ներկայի և ապագայի գործիք,
- պատրաստել երիտասարդների, որոնք կկարողանան ոչ միայն գնահատել իրականությունը, այլ նաև ազդել դրա վրա։
Կրթական բովանդակությունը
Դպրոցը կառուցված է տեսական և գործնական բաղադրիչների համադրությամբ։
Կրթական բովանդակության ուղղություններ․
- Պատմություն և պատմական հայրենիք
- Քաղաքական միտք և իրավունք
- Ազգային մշակույթ
- Փիլիսթփայություն և կրոն
Հիմնական մեթոդաբանություն․
- Գործնական առաջադրանքներ
- Արշավներն և դաշտային դասեր
- Թանգարանային և մշակութային այցեր
- Թիմային և նախագծային աշխատանքներ
- Քաղաքացիական նախաձեռնություններ
Այս ամենը միավորվում են մեկ նպատակի շուրջ՝ ձևավորել մտածողություն, որը բեկելու է մեր պետության ընթացքը։
Որտե՞ղ և ե՞րբ
Դպրոցի առաջին սերնդի ընդունելությունը մեկնարկել է 2024 թվականի աշնանը, և այդ պահից կրթական գործընթացը շարունակվում է՝ որպես երկարաժամկետ ուղի, ոչ մեկանգամյա նախաձեռնություն։
Դպրոցի կազմակերպչական ձևաչափը հետևյալն է․
- Տարիքային խումբ՝ 16–25 տարեկան
- Տևողություն՝ 1 ուսումնական տարի
- Հաճախականություն՝ շաբաթական մեկ հանդիպում
- Ձևաչափ՝ առկա
- Վայր՝ Երևան
Դպրոցը ենթադրում է շարունակական ներգրավվածություն և գիտակցված մասնակցություն, քանի որ այստեղ կրթությունը գործընթաց է, իսկ փոփոխությունը՝ ժամանակ ու ջանք պահանջող ճանապարհ։
Ինչպե՞ս մասնակցել
«Հայքի շառավիղներ»-ը բաց է բոլոր նրանց համար, ովքեր արդեն ընդունելության փուլում պատրաստ են սովորել, դրսևորել կամք ու նվիրում։
Ընդունելությունը հիմնված է արժեքային և գաղափարական համընկնման վրա։
Մասնակցելու համար անհրաժեշտ է՝
-
լրացնել դիմում-հայտը՝ ներկայացնելով սեփական մոտիվացիան,
-
կատարել ուսումնասիրություններ՝ ըստ տրվող նյութերի և
-
հանձնել քնություն ուսումնասիրված նյութի շուրջ։
Քննությունը հնարավորություն է հասկանալու՝
արդյոք դիմորդը պատրաստ է քայլել մտքի, պատասխանատվության և գործելու ճանապարհով։
Ի՞նչ արդյունքներ ակնկալել
Շատերի համար «Հայքի շառավիղներ»-ը կյանքի ընթացքը բեկող փորձառություն է։
Դպրոցն ավարտող ուսանողները․
- ունենում են ձևավորված ազգային-քաղաքական մտածողություն,
- գիտակցում են իրենց դերը պետության և հայրենիքի կայացման ճանապարհին,
- կարողանում են վերլուծել, կողմնորոշվել և դիրքավորվել,
- պատրաստ են քաղաքացիական ներգրավվածության և նախաձեռնողականության,
- դառնում են արժեքահեն և գործուն երիտասարդական համայնքի մաս։
Փորձագիտական կազմ
Դպրոցի կրթական հիմքում հայ մտքի և ազգային գաղափարական ժառանգության առանցքային դեմքերն են՝ սկսած Մեսրոպ Մաշտոցից և Դավիթ Անհաղթից, մինչև Մխիթար Գոշ, Կոմիտաս, Հովհաննես Թումանյան, Գարեգին Նժդեհ և այլք։
Նրանց գաղափարներն ու մտածողությունը դպրոցում դիտարկվում են ոչ որպես անցյալ, այլ որպես գործող մտավոր հիմք՝ ներկան հասկանալու և գնահատելու համար։
Այսօր դպրոցը համախմբում է պատմաբանների, փիլիսոփաների, իրավաբանների, մշակութաբանների և ազգային մտածողության կրողների, որոնք իրենց գիտելիքն ու փորձառությունը փոխանցում են երիտասարդներին կենդանի երկխոսության և համատեղ մտագործության միջոցով։
Մեր դասախոսները
Bardzunk
Մեր բանախոսները