Հայոց պատմություն ֆիլմաշար

Հայոց պատմություն ֆիլմաշար

Մեր քաղաքակրթական ընթացքը․․․

«Հայոց պատմություն» ֆիլմաշարը

«Հայոց պատմություն»-ը «Բարձունք» կրթական շարժման հեղինակային ֆիլմաշար է, որի նպատակն է ամբողջական, շարունակական և գիտահեն կերպով ներկայացնել հայ ժողովրդի պատմությունը՝ ազգի ձևավորման ընթացքից մինչև մեր օրերը։

 

Ֆիլմաշարը ստեղծվում է որպես ժամանակակից պատմագիտական ու կրթական գործիք՝ համադրելով գիտական բովանդակությունը, անիմացիոն գրաֆիկան և արհեստական բանականության նորագույն հնարավորությունները։

«Հայոց պատմություն» ֆիլմաշարը
Ինչո՞ւ այս ֆիլմաշարը

Ինչո՞ւ այս ֆիլմաշարը

Հայոց պատմությունը իր ծավալով և բարդությամբ առանձնահատուկ է։ Պատմության դասական պարբերացումը՝ ըստ արքաների և իշխանական տների, հաճախ չի բացել ամբողջական քաղաքական ու քաղաքակրթական պատկերը։

 

Ֆիլմաշարը նպատակ ունի․

  • պատմությունը ներկայացնել ոչ հատվածական, այլ շարունակական շղթայով,
  • ցույց տալ հայ ժողովրդի ընթացքը աշխարհաքաղաքական և քաղաքակրթական լայն համատեքստում,
  • պատմությունը դարձնել ընկալելի, պատկերավոր և ժամանակակից լեզվով հասանելի,
  • ձևավորել պատմության հանդեպ գիտակցված, արժանապատիվ և քննադատական վերաբերմունք։

 

Սա պատմություն է ոչ միայն անցյալի մասին, այլ՝ ներկայի և ապագայի համար։

Ինչպե՞ս է ստեղծվում ֆիլմաշարը

Ֆիլմաշարի ստեղծման գործընթացը կառուցված է մի քանի կարևոր սկզբունքների վրա․

Գիտահեն բովանդակություն
Յուրաքանչյուր սերիայի սցենարի վրա աշխատում են պատմաբաններ և գիտնականներ՝ հիմնվելով ժամանակակից պատմագիտական մոտեցումների և վստահելի աղբյուրների վրա։

 

Արհեստական բանականության կիրառություն
Ֆիլմերը պատրաստվում են արհեստական բանականության նորագույն գործիքների կիրառմամբ՝ ապահովելով բարձր պատկերայնություն և արտադրական արդյունավետություն։

 

Պրոֆեսիոնալ անիմացիա և գրաֆիկա
ԱԲ-ով ստեղծված վիզուալները մշակվում և հղկվում են անիմացիոն գրաֆիկայի մասնագետների կողմից։

 

Մանրակրկիտ ձայնային դիզայն
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել խոսքի, երաժշտության և հնչյունային միջավայրի ճիշտ համադրությանը՝ պատմական ժամանակի զգացողություն ստեղծելու համար։

Ինչպե՞ս է ստեղծվում ֆիլմաշարը
Ե՞րբ և որտե՞ղ է իրականացվում

Ե՞րբ և որտե՞ղ է իրականացվում

  • Ֆիլմաշարը նախատեսված է 15 սերիայով,
  • յուրաքանչյուր սերիան՝ մոտ 10–12 րոպե տևողությամբ,
  • առաջին սերիան արդեն նկարահանված է և հրապարակված որպես օրինակ։

 

Ներկայում իրականացվում է ֆոնդհայթայթում և գործընկերների ներգրավում, որպեսզի հնարավոր լինի նկարահանել մնացած 14 սերիաները և ամբողջացնել նախագիծը։

 

Ֆիլմաշարը նախատեսված է հրապարակել առցանց հարթակներում՝ լայն հասանելիությամբ։

Ի՞նչ արդյունքներ ակնկալել

Ֆիլմաշարի ամբողջացման արդյունքում ակնկալվում է․

 

  • Հայոց պատմության միասնական, շարունակական և հասկանալի ներկայացում,
  • պատմության հանդեպ հետաքրքրության աճ հատկապես երիտասարդների շրջանում,
  • կրթական և հանրային քննարկումների համար կիրառելի տեսանյութերի հավաքածու,
  • ազգային ինքնության, պատմական հիշողության և երկարաժամկետ մտածողության ամրապնդում։

 

Սա գործիք է կրթության, ինքնաճանաչման և արժեքային ձևավորման համար։

Ի՞նչ արդյունքներ ակնկալել
Կարևոր է իմանալ

Կարևոր է իմանալ

  • Ֆիլմաշարի առաջին սերիան ստեղծվել է փոքրիկ ֆոնդհայթայթմամբ և կամավորական մեծ ներգրավմամբ։
  • Նախագիծը բաց է հովանավորների, գործընկերների և աջակիցների համար։
  • Աջակցությունը նշանակում է մասնակցություն ոչ միայն ֆիլմի ստեղծմանը, այլ՝ ազգային հիշողության պահպանման և փոխանցման գործընթացին։