Ի՞նչ է
«Դեպի բարձունք» նախագիծը մեր կրթական շարժման հենասյուներից է։ Այն անձնային աճի և համայնքային զարգացման ակումբային ձևաչափ է՝ նախատեսված դպրոցականների համար։
«Դեպի բարձունքը» միջավայր, փորձագիտական ներուժ և մեթոդաբանություն է՝ միտված աշակերտների անձնային շարունակական աճի, էկոլոգիական մտածելակերպի խթանմանը, ակտիվ և պատասխանատու քաղաքացիական դիրքորոշման ձևավորմանը և փոփոխվող աշխատաշուկայում առավել արդյունավետ կողմնորոշման ապահովմանը։
Ինչի՞ համար է
Նախագիծը ներգրավում է VII-XII դասարանների աշակերտներին։ Դպրոցական կրթության այս փուլում աշակերտները ապագայի իրենց ծրագրերը հստակեցնելու, մասնագիտական աճի ուղին որոշելու, ինչպես նաև դպրոցի, համայնքի և, ընդհանուր առմամբ, երկրի նկատմամբ իրենց պատասխանատվության աստիճանը հասկանալու կարիք ունեն։
Այս հարցերը առավել քան արդիական են, քանի որ երկիրը գտնվում է լրջագույն փոխակերպումների փուլում, իսկ համաշխարհային դաշտում տեղի են ունենում բարդ վերադասավորումներ, տեխնոլոգիական ճեղքումներ և համամոլորակային բազմաթիվ խնդրահարույց գործընթացներ:
Այս պայմաններում խիստ կարևոր է աշակերտերի շրջանում անձնային շարունակական աճի ուժգին մղում սերմանելն ու արդի իրականության մեջ կողմնորոշվելու և պատասխանատու դիրքորոշում որդեգրելու գործընթացներում նրանց աջակցելը։
Ինչպե՞ս
Կրթական ծրագիրը մշակվել և իրականացվում է «Բարձունք» կրթական շարժման կամավորների և փորձագիտական թիմի կողմից։ Ծրագիրն ունի չորս հիմնական աշխատանքային ուղղություններ՝
- անձնային աճ
- դպրոց – համայնք – պետություն
- մարդ – բնություն կապ
- մասնագիտական կողմնորոշում
Ծրագիրը հարուստ է խաղայնացման տարրերով, որտեղ մասնակիցները վաստակում են հայկական լեռների անունները կրող մետաղադրամներ՝ սկսած Արա լեռից մինչև Արարատ։ Յուրաքանչյուր արդյունավետ մասնակցություն, ավարտված նախագիծ կամ ձեռք բերված հմտություն մասնակիցներին բերում է նոր մետաղադրամներ, որոնք հետագայում կարող են փոխանակվել տարբեր մրցանակներով։
Այս մասին ավելին կաևող ես իմանալ մեր Առաջնորդների աղյուսակում․
Որտե՞ղ և ե՞րբ
«Դեպի բարձունք» առաջին ակումբը 2022թ.-ից գործում է Արարատի մարզի Այնթապ գյուղում։
Այժմ «Դեպի բարձունք» ակումբները գործում են Հայաստանի9 մարզերում և Երևանում՝ ընդհանուր թվով 39 դպրոցներում։
Ակնկալվող արդյունքները
Նախագծի ավարտին աշակերտները կարող են․
- մշակել սեփական անձնային աճի նախագծեր և ապահովել շարունակական կրթության գործընթացը,
- ավելի արդյունավետ աշխատել գրականության և առցանց կրթական ռեսուրսների հետ,
- կիրառել ԱԲ-ի վրա հիմնված նորարարական աշխատանքային գործիքներ,
- մշակել և վարել բնությանը առավել քիչ վնաս պատճառող կենսակերպ,
- ավելի լավ ճանաչել և արժեւորել ՀՀ բնական, կենսաբանական և պատմամշակությաին հարստությունը,
- վերլուծել իրենց տարբեր մակարդակների համայնքների խնդիրները և մշակել դրանց լուծումները,
- կողմնորոշվել վերջին ժամանակներս խիստ փոխակերպումների ենթարկվող աշխատաշուկայում։
Կարևոր է իմանալ
Նախագծի շրջանակում նախատեսվում է առաջիկա 10 տարում ակումբներ ստեղծել 200 դպրոցներում, դպրոցի աշակերտների առնվազն 20%-ի ներգրավմամբ։
Աջակցի՛ր ծրագրին։ Քո ներդրմամբ օգնի՛ր կրթվել, զորանալ և բարձրանալ այսօր։