Հայքի շառավիղներ

Հայքի շառավիղներ

Մենք կրթում ենք նոր ՀԱՅ, ում համար հայրենիքը գիտակցված պատասխանատվություն է։

 

Հայքի շառավիղները

«Հայքի շառավիղներ»-ը դպրոց է, որը ձևավորում է ազգային-քաղաքական մտածողություն ունեցող երիտասարդների։

 

Այն ստեղծվել է նրանց համար, ովքեր ցանկանում են ոչ միայն ճանաչել, այլև գիտակցել իրենց պատասխանատվությունը հայրենիքի ապագայի հանդեպ։

 

Դպրոցը միավորում է 16–25 տարեկան երիտասարդների, որոնք պատրաստ են ընթանալ ինքնության, պատմության, պետության և քաղաքացի լինելու խորքային ուսումնասիրության ճանապարհ։

Այստեղ կրթությունը ինքնանպատակ չէ․ այն միջոց է՝ ձևավորելու մտածող, դիրքորոշում ունեցող և գործող նոր հայ։

Նպատակը

Նպատակը

«Հայքի շառավիղներ»-ը ձևավորում է  սերունդ, որը չի սպասում փոփոխության, այլ իրականացնում է այն։

Դպրոցը նպատակ ունի․

  • կրթել ազգային ինքնագիտակցությամբ և քաղաքական մտածողությամբ երիտասարդներ,
  • ստեղծել արժեքային ընդհանրությամբ միավորված համայնք,
  • վերադարձնել պատմությունն ու մշակույթը՝ որպես ներկայի և ապագայի գործիք,
  • պատրաստել երիտասարդների, որոնք կկարողանան ոչ միայն գնահատել իրականությունը, այլ նաև ազդել դրա վրա։

Կրթական բովանդակությունը

Դպրոցը կառուցված է տեսական և գործնական բաղադրիչների համադրությամբ։

 

Կրթական բովանդակության ուղղություններ․

  • Պատմություն և պատմական հայրենիք
  • Քաղաքական միտք և իրավունք
  • Ազգային մշակույթ
  • Փիլիսթփայություն և կրոն

 

Հիմնական մեթոդաբանություն․

  • Գործնական առաջադրանքներ
  • Արշավներն և դաշտային դասեր
  • Թանգարանային և մշակութային այցեր
  • Թիմային և նախագծային աշխատանքներ
  • Քաղաքացիական նախաձեռնություններ

 

Այս ամենը միավորվում են մեկ նպատակի շուրջ՝ ձևավորել մտածողություն, որը բեկելու է մեր պետության ընթացքը։

Կրթական բովանդակությունը
Որտե՞ղ և ե՞րբ

Որտե՞ղ և ե՞րբ

Դպրոցի առաջին սերնդի ընդունելությունը մեկնարկել է 2024 թվականի աշնանը, և այդ պահից կրթական գործընթացը շարունակվում է՝ որպես երկարաժամկետ ուղի, ոչ մեկանգամյա նախաձեռնություն։

 

Դպրոցի կազմակերպչական ձևաչափը հետևյալն է․

  • Տարիքային խումբ՝ 16–25 տարեկան
  • Տևողություն՝ 1 ուսումնական տարի
  • Հաճախականություն՝ շաբաթական մեկ հանդիպում
  • Ձևաչափ՝ առկա
  • Վայր՝ Երևան

 

Դպրոցը ենթադրում է շարունակական ներգրավվածություն և գիտակցված մասնակցություն, քանի որ այստեղ կրթությունը գործընթաց է, իսկ փոփոխությունը՝ ժամանակ ու ջանք պահանջող ճանապարհ։

Ինչպե՞ս մասնակցել

«Հայքի շառավիղներ»-ը բաց է բոլոր նրանց համար, ովքեր արդեն ընդունելության փուլում պատրաստ են սովորել, դրսևորել կամք ու նվիրում։


Ընդունելությունը հիմնված է արժեքային և գաղափարական համընկնման վրա։

Մասնակցելու համար անհրաժեշտ է՝

  1. լրացնել դիմում-հայտը՝ ներկայացնելով սեփական մոտիվացիան,

  2. կատարել ուսումնասիրություններ՝ ըստ տրվող նյութերի և

  3. հանձնել քնություն ուսումնասիրված նյութի շուրջ։

Քննությունը հնարավորություն է հասկանալու՝
արդյոք դիմորդը պատրաստ է քայլել մտքի, պատասխանատվության և գործելու ճանապարհով։

Ինչպե՞ս մասնակցել
Ի՞նչ արդյունքներ ակնկալել

Ի՞նչ արդյունքներ ակնկալել

Շատերի համար «Հայքի շառավիղներ»-ը  կյանքի ընթացքը բեկող փորձառություն է։

 

Դպրոցն ավարտող ուսանողները․

  • ունենում են ձևավորված ազգային-քաղաքական մտածողություն,
  • գիտակցում են իրենց դերը պետության և հայրենիքի կայացման ճանապարհին,
  • կարողանում են վերլուծել, կողմնորոշվել և դիրքավորվել,
  • պատրաստ են քաղաքացիական ներգրավվածության և նախաձեռնողականության,
  • դառնում են արժեքահեն և գործուն երիտասարդական համայնքի մաս։

Փորձագիտական կազմ

Դպրոցի կրթական հիմքում հայ մտքի և ազգային գաղափարական ժառանգության առանցքային դեմքերն են՝ սկսած Մեսրոպ Մաշտոցից և Դավիթ Անհաղթից, մինչև Մխիթար Գոշ, Կոմիտաս, Հովհաննես Թումանյան, Գարեգին Նժդեհ և այլք։

 

Նրանց գաղափարներն ու մտածողությունը դպրոցում դիտարկվում են ոչ որպես անցյալ, այլ որպես գործող մտավոր հիմք՝ ներկան հասկանալու և գնահատելու համար։

 

Այսօր դպրոցը համախմբում է պատմաբանների, փիլիսոփաների, իրավաբանների, մշակութաբանների և ազգային մտածողության կրողների, որոնք իրենց գիտելիքն ու փորձառությունը փոխանցում են երիտասարդներին կենդանի երկխոսության և համատեղ մտագործության միջոցով։

Փորձագիտական կազմ

Մեր դասախոսները

Bardzunk

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit. Consequatur dolore, dolorum eaque eligendi, est impedit ipsam iste, laboriosam libero modi nihil optio qui quibusdam repudiandae rerum sequi similique sint vitae!

Մեր բանախոսները

Bardzunk

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit. Consequatur dolore, dolorum eaque eligendi, est impedit ipsam iste, laboriosam libero modi nihil optio qui quibusdam repudiandae rerum sequi similique sint vitae!