Ինչպե՞ս ընտրել լեռնարշավային համապատասխան կոշիկներ

26/01/2026 Ընթերցման ժամանակը - 2 րոպե

Արշավային հարմարավետ կոշիկ ընտրելը նման է ճանապարհի լավ ընկեր գտնելուն։ Սխալ ընտրությունը կարող է ոչ միայն փչացնել ողջ արշավը, այլ նաև վտանգել առողջությունդ։

 

Հիշիր՝ չկա մեկ կոշիկ՝ հարմար բոլոր արշավների համար։ Ահա այն հիմնականը, ինչ պետք է իմանաս մինչև գնում անելը.

 

Թեթև և ամառային արշավների համար․
Եթե ուղին արահետային է, առանց տեխնիկական վերելքների՝
✔️ ընտրիր թեթև ու շնչող կոշիկ
✔️ ջրակայունությունը կարևոր է նաև ամռանը (հանկարծակի անձրև, ցեխ, առվակներ)
✔️ քիչ քաշ = քիչ հոգնածություն

 

Բարդ երթուղիների և ձմեռային արշավների համար․
Եթե երթուղին ներառում է բարձր վերելքներ, քարքարոտ հատվածներ կամ ձմեռային պայմաններ՝
✔️ ընտրիր ավելի ամուր ու հաստ տակացուով կոշիկ
✔️ ջրակայուն շերտը պարտադիր է
✔️ ընտրիր բարձր ճիտքով կոշիկ՝ սրունքի և կոճի լավ ֆիքսումը առաջնային է

 

Ընդհանուր խորհուրդներ․
✔️ Եթե քայլքդ հիմնականում միջին բարդության է, ընտրիր EVA ներբանով կոշիկ․ այն թեթևացնում է քայլքը և ապահովում է ամորտիզացիա
✔️ Գնիր նվազագույնը 0.5–1 համար մեծ կոշիկ․ քայլքի ընթացքում ոտքը ծանրաբեռնվում ու այտուցվում է։ Ազատ տարածքը անվտանգություն է, ոչ՝ թերություն։
✔️ Մի արշավիր նոր կոշիկով, մի քանի օր քայլիր քաղաքում, թող փափկի ու հարմարվի ոտքիդ

 

Գնելիս․
✔️ Փորձիր կոշիկը այն գուլպայով, որով նախատեսելու ես արշավել
✔️ Առաջնորդվիր նախ մոդելով ու արշավի բնույթով, հետո՝ բրենդով
✔️ Եթե օնլայն ես պատվիրում, նախ փորձիր հասանելի մոդելը տեղական խանութում


Բրենդներ և գներ (արագ կողմնորոշման համար)․
Հայաստանում արշավելիս սիրողական, միջին բարդության արշավների համար ամենատարածված տարբերակներից են՝ Outventure, The North Face, Northland, Quechua բրենդները։ Վերջիններիս գինը սովորաբար տատանվում է 30,000 – 90,000 դրամի սահմանում՝ կախված մոդելից։


Բարձր լեռներ և տեխնիկական երթուղիների դեպքում մեր արշավականները հաճախ ընտրում են Scarpa, La Sportiva և նմանատիպ բրենդներ՝ բազմաշերտ կառուցվածքով, ամուր, և կատվիկների ամրացման համար նախատեսված մոդելներով։

 

Ինչ էլ ընտրես, հիշի՛ր՝ միակ կանոնը քո հարմարավետությունն ու անվտանգությունն է, իսկ մնացածը՝ ոճն ու նախընտրությունը։